Բավ է պառակտվել
27-12-2014 11:11

Պայթյուն Օդեսայում. զոհվել է մեկ մարդ

Օդեսայում, այսօր՝ դեկտեմբերի 27-ի գիշերը պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ: Ուկրաինայի ՆԳՆ Օդեսայի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վլադիմիր Շաբլիենկոն Facebook-ի իր էջում գրել է, որ վնասվածքների բնույթից ելնելով նա շփում է ունեցել պայթուցիկի հետ: Զոհվածի ինքնությունը դեռ պարզված չէ: Քրեագետների նախնական եզրակացությամբ, պայթյունը տեղի է ունեցել փողոցում պայթուցիկը սար տեղափոխելիս: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանական ծառայությունները: Վերջին օրերին Օդեսայում սա առաջին պայթյունը չէ: Դեկտեմբերի 24-ին ածուխ տեղափոխող բեռնատար մեքենաների տեղաշարժի ժամանակ ճանապարհին պայթուցիկ սարք էր պայթել: Դեկտեմբերի 23-ի երեկոյան Օդեսայում պայթեցրել էին «Հասարակական անվտանգության խորհուրդ» կազմակերպության մեքենան, իսկ դեկտեմբերի 10-ին պայթյուն էր որոտացել Օդեսայի բիզնես-կենտրոնում: Դեկտեմբերի 3-ին քաղաքում պայթեցրել էին ուկրաինական խորհրդանիշներ վաճառող խանութը: նախկին բոլոր դեպքերում զոհ չէր եղել: