28-06-2016 14:12

Դիարբեքիրում խոշոր պայթյուն է որոտացել

Դիարբեքիրի Դիջլե գավառի մուտքի մոտ ոստիկանական զրահամեքենայի ընթացքի ժամանակ պայթյուն է որոտացել:  Նախնական տվյալներով վիրավորվել է 8 մարդ` երկու ոստիկան և վեց քաղաքացիական անձ: Ոստիկաններից մեկի վիճակը ծանր է:
Դեռևս հստակեցված չէ պայթյունի առաջացման պատճառը: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ: