Բավ է պառակտվել
04-05-2016 12:19

Թուրքիայում ոստիկանական շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ

Մարդինի Դերիք շրջանում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։
Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, ևս 6-ը վիրավոր են։
Համաձայն տեղեկությունների՝ պայթյունը կազմակերպել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Մարդինի նահանգապետ Օմեր Ֆարուք Քոչաքը հիվանդանոցում այցելել է վիրավորներին։