Բավ է պառակտվել
04-08-2016 09:18

Թուրքիայի հարավում պայթյուն է եղել հեղաշրջման դեմ հանրահավաքի ժամանակ

Առնվազն երկու մարդ թեթեւ վիրավորում է ստացել Թուրքիայի հարավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Միջադեպը կատարվել է օգոստոսի 3-ի ուշ երեկոյան հեղաշրջման փորձի դեմ հանրահավաքի ժամանակ:

Պայթյունը տեղի է ունեցել Անթալիա նահանգում Կումխուրիեթ հրապարակից ոչ հեռու: Տուժածներին հոսպիտալացրել են: Տեղի ոստիկանությունում ենթադրում են, որ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք: Միջադեպի առթիվ հետաքննությունն է սկսվել:

Հեղաշրջման փորձի դեմ ակցիաները կավարտվեն օգոստոսի 7-ին Ստամբուլում ծրագրվող խոշոր հանրահավաքով, որի մասին անցած շաբաթ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է հայտնել: