Բավ է պառակտվել
25-08-2015 10:23

Թուրքիայում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված

Կարս նահանգում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված: 
Հաղորդվում է, որ պայթյունը կազմակերպել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալները: Ներկայում գազի հոսքն այդ խողովակաշարով դադարեցվել է: Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հաստատել է, որ գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողության հետևանք է: Նա նշել է, որ պայթյունից հետո կրակը տարածվել է, հրշեջներն անվտանգության նկատառումներով փակել են տարածքը: Բնակիչները ևս, լսելով պայթյունի հուժկու ձայնը, դուրս են եկել փողոցներ: Կրակի բոցերը տեսանելի են եղել Կարսի և Էրզրումի որոշ շրջաններից: