Բավ է պառակտվել
20-03-2015 10:45

Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը կախված է Մինսկի պայմանավորվածությունների իրականացումից. Օլանդ

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հնարավոր է կարգավորել միայն Միսկի պայմանավորվածությունների լիարժեք իրականացման դեպքում, հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարցազրույցում: «Ռուսաստանի շահը կայանում է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցությունը թույլ չտալու մեջ, որը ուղղակի կապ կստեղծի նրա հետ, ում Ռուսաստանը սպառնալիք է համարում: Եվրոպայի շահը կայանում է Ռուսաստանի հետ քննարկումների մեջ, քանի որ դա հզոր երկիր է: Ուկրաինայի շահը կայանում է տարածքային ամբողջականությունը պահպանելու մեջ: Եվ մենք տեսնում ենք որոշումը Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք իրականացման մեջ», - հայտարարեց երկրի առաջնորդը: Նա նշեց, որ արտաքին քաղաքականությունը միայն անձնական հարաբերություններ չեն, դա նաև ձգտումները և շահերն են: Չափազանց մեծ միամտություն է կարծելը, թե բավական է միասին հաճելի երեկո անցկացնել, մեկ գավաթ գինի ըմպել կամ միասին ընթրել, և ամեն ինչ կկարգավորվի», - նշեց Օլանդը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները նախորդ տարվա ապրիլին Դոնբասում պետհեղաշրջումից դժգոհող բնակիչների դեմ ուժային գործողություններ ձեռնարկեցին: ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ հակամարտության զոհ է դարձել ավելի քան 6 հազար մարդ: Ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրը քննարկվում է տարբեր ձևաչափերով անցկացվող հանդիպումների շրջանակներում, մասնավորապես, ՌԴ-ի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ Մինսկում անցնող կոնտակտային խմբերի հանդիպումների ժամանակ: Փետրվարի 12-ին կայացած «նորմանդական քառյակի» բանակցությունները անցել են Դոնբասում ուկրաինացի ուժայինների կողմից իրավիճակի կտրուկ սրացման ֆոնի վրա, որոնք համախմբելով իրենց ուժերը, հարձակվել են ապստամբների վրա: Ռուսաստանի, Ուկրաինայի. Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հանդիպման արդյունքում ընդունվել են համալիր միջոցներ, որոնց թվում են, մասնավորապես, փետրվարի 15-ից Դոնբասում հրադադար հայտարարելը, ծանր զինատեսակների հետքաշելը և անվտանգության գոտու ստեղծելը: