20-01-2014 20:39

ՃՏՊ Արտաշավան գյուղի մոտակայքում. կա տուժած

Այսօր, ժամը 18.54-ին ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհին՝ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Միցուբիշի» մակնիշի 33 ՏԼ 873 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած 1964 թ. ծնված Ի. Ղ. հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: