Բավ է պառակտվել
19-10-2016 15:41

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին

Վրաստանի ԿԸՀ–ն խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը պաշտոնապես նշանակել է հոկտեմբերի 30-ին։ Այս պահին ԿԸՀ–ում ընթանում է նիստ, որում քննարկվում են օրակարգով նախատեսված հարցերը:
ԿԸՀ անդամները քվեարկել են կարգադրության օգտին, որի համաձայն՝ ընտրությունների 2-րդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին։ Ընտրություններն ընթանալու են 48 մեծամասնական շրջաններում, քանի որ 2 շրջանում կրկնակի ընտրություններ են նախատեսվում։ Կրկնակի ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 22-ին։