Բավ է պառակտվել
14-11-2016 11:45

Նոր Զելանդիայում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել

Նոյեմբերի 13-ին Նոր Զելանդիայում տեղի Է ունեցել 7.8 մագնիտուդով երկրաշաժ: Դրանից շատ չանցած տեղի են ունեցել 6,2 մագնիտուդով երկրորդ շարք ստորգետնյա ցնցումներ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Է Քրայսթչերչ քաղաքից 90 կիլոմետր հյուսիս - արեւելք ընկած շրջանում, քաղաք, որը սաստիկ տուժել Էր 2011 թվականի երկրաշարժից: Երկրաշարժի օջախը 23 կիլոմետր խորության վրա Էր: Վերջին տվյալներով՝ առաջին երկրաշարժի հետեւանքով զոհվել Է երկու մարդ:

Նոր Զելանդիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժերի հետեւանքով Հարավային կղզում ճեղքվել Է պատնեշը: Պատնեշի ճեղքվելուց հետո ջրի հուժկու հոսանքներն ընթացել են դեպի Քլարենս գետը: Տեղի իշխանությունները Քաիկոուրա քաղաքի բնակիչներին հորդորում են հնարավորինս արագ տեղափոխվել բարձրադիր վայրեր: Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին հայտարարել Է, որ մի շարք երկրաշարժերից վնասը կարող Է կազմել առնվազն 2 միլիարդ նորզելանդական դոլար (1,4 միլիարդ ամերիկյան դոլար):