15-07-2014 15:19

Մոսկվայում մետրոյի վթար հետևանքով զոհերի թիվն աճում է (վիդիո, ֆոտո)

Աայսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի  «Պարկ պոբեդի» և «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջև ընկած հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, տուժել է 161 մարդ, նրանցից հոսպիտալացվել է 118-ը հոսպիտալացվել է,  սակայն ժամ առ ժամ ավելանում են թե զոհերը, և թե վիրավորները, տեղեկացնում է  Взгляд-ը:  

Տեղեկությունների համաձայն պատահարի հետևանքով բոլոր տուժածները գտնվել են առաջին վագոնում:  Ըստը աղբյուրի վիրավորներից 50-ի վիճակը ծանր է. հաղորդել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գլուխովը։ Վերջինիս խոսքերով՝ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 100 մեքենա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է, որ Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են զոհերի հարազատներին 1 մլն ռուբլու, իսկ վիրավորներին՝ 500.000 ռուբլու փոխհատուցում տրամադրել։ Քաղաքի տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Լիկսուտովը հաղորդել է, որ գնացքը, որի 3 վագոնները կտրուկ արգելակման պատճառով դուրս էին եկել ռելսերից, ժամանակի համապատասխան ստուգում են անցել։ Մոսկվայի փոխքաղաքապետը հերքել է գնացքի վարարոդի մահվան մասին լուրերը` նշելով, որ նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Վերջինիս խոսքով՝ վթարի պատճառներն առայժմ պարզված չեն, իսկ հետևանքների վերացումը կիրականցվի 24 ժամվա ընթացքում: Դեպքի վայրում աշխատում է 150 միավոր տեխնիկա, 600 փրկարար: Մոսկվայի իշխանությունները հերքել են, թե տեղի ունեցածը ահաբեկչություն է: Հարցին, թե մետրոյում պայթուցիկ սարք է գործի դրվել, նրանք հայտարարել են՝ ոչ:
Զոհերի ընտանիքներին ցավակցական ուղերձ է հղել երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա նախարարների կաբինետի անդամներին հանձնարարել է, օգնել Մոսկվային վերացնելու տեղի ունեցածի հետևանքները:
Դեպքի առիթով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն իր թվիթերյան էջում գրել է, որ հարցում է անցկացվել։ Արդյունքում հարցվածների 95 տոկոսից ավելին կողմ է արտահայտվել Մոսկվայում սգո օր հայտարարելուն։
Նշենք նաև, որ ՀՀ քաղաքացիներ տուժածների ու վկրավորների շարքում չկան։ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե տեղեկատվությունը նախնական է։