Բավ է պառակտվել
21-07-2014 16:18

Վթարված Բոինգ-777»-ով պետք է թռչեր Սահակաշվիլիի կինը

Argumenti.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր նախկին կինը՝ Սանդրա Ռուլովսը պետք է թռչեր մալազիական «Բոինգ-777»-ով:Ըստ աղբյուրի՝ Սանդրա Ռուլովսը հրավիրված է եղել Ամստերդամի համաժողովին, որպես առողջապահության միջազգային կազմակերպության դեսպան:
Ռուլովսը շատ հոգնած էր և չէր ցանկանում միայնակ թողնել որդու և թռչել Ամստերդամ, այդ պատճառով նա չի օգտվել «Բոինգ-777»-ից:
Հիշեցնենք, որ մալազիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 295 մարդ, վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։ «Բոինգ» ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր: