Բավ է պառակտվել
21-05-2014 10:15

42 մարդ է տուժել Թուրքիայում խոշոր ավտովթարի հետևանքով (լուսանկարներ)

24 ավտոմեքենայի  մասնակցությամբ ծանր տրանսպորտային պատահար է տեղի ունեցել, Թուրքական Իզմիթ քաղաքի ավտոմայրուղում, փոխանցում է  CNNTürk-ը։

Երկու ուղևորատար ավտոբուսների, 18 բեռնատարների և 4 թեթև մեքենաների բախվման հետևանքով տուժել է 42 մարդ, որոցից 5-ի վիճակն, ըստ բժիշկների՝ ծանր է։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի  պատճառով ամբողջությամբ դադարեցվել է  Անկարայի ուղղությամբ տրանսպորտի երթևեկությունը։