Բավ է պառակտվել
27-03-2014 08:35

Մեքենավարուհին քնել է հեռակառավարման վահանակը ղեկավարելիս արդյունում գնացքը վթարի է ենթարկվել (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Չիկագոյի մետրոյում գնացքը դուրս գալիս երկաթգծից` բախվելով շարժասանդուղքին, հայտնում է: Միջադեպի հետևանքով 30 մարդ է տուժել: Նախնական տվյալների համաձայն` վթարը տեղի է ունեցել գնացքի մեքենավարուհու պատճառով, ով քնել է հեռակառավարման վահանակը ղեկավարելիս: ԱՄՆ տրանսպորի անվտանգության ազգային խորհրդից հայտնել են, որ մեքենավարուհին խոստովանել է, որ քնով է անցել այն պահին, երբ գնացքը մոտեցել է կայարանին, և արթնացել է միայն այն ժամանակ, երբ գնացքը դուրս է եկել երկաթգծից և բախվել շարժասանդուղքին:
Ըստ հետաքննության արդյունքների՝ կինն այս տարվա փետրվարին էլ քնել էր ղեկին, սակայն այն ժամանակ ավտոմատ համակարգը փրկել է գնացքը բախումից: