17-06-2016 14:30

Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ ուսումնավարժանք կանցկացնի

Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 19-ից 24-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական ուսումնավարժանք կանցկացնի զորքի կառավարման մարմինների, ինչպես նաեւ զորամիավորումների հետ, հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Տարօրինակ հանգամանքների բերումով ուսումնավարժանքները կհամընկնեն Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի հետ: Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, ուսումնավարժանքին կմասնակցի 25 000 զինվոր, ավելի քան 300 միավոր տանկ եւ զրահապատ մեքենա, ավելի քան 100 միավոր հրթիռային եւ հրետանային սարքավորում, մինչեւ 40 միավոր ռազմական ավիացիա եւ հակաօդային պաշտպանության ավելի քան 30 համակարգ, ռազմածովային ուժերի նավերի միավորումը եւ հատուկ նշանակության զորամասեր: Ուսումնավարժանքների անցկացման շրջաններ են ընտրվել Լետնային Ղարաբաղի հետ շփման գիծը, Հայաստանի հետ շփման գիծը Նախիջեւանում, ինչպես նաեւ Կասպից ծովի ադրբեջանական հատվածը:

Տվյալ ուսումնավարժանքների առանձնահատկությունն այն է, որ դրանք անցկացվելու են առկա նոր տեխնոլոգիաների եւ սպառազինության կիրառությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով պայմանական հակառակորդի պաշտպանական համակարգը: Ուսումնավարժանքի ընթացքում կստուգվեն զորքը ռազմական բարձրագույն պատրաստականության բերելու, վերախմբավորման կարողությունը, ինչպես նաեւ ռազմական եւ նյութատեխնիկական ապահովան հարցեր: Ուսումնավարժանքի փուլերից մեկում ռազմական կրակոցներ կարձակվեն: