Բավ է պառակտվել
03-02-2015 08:59

Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ զինավարժանքներ է սկսել

Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ են սկսել` ներգրավելով զորքերի բոլոր տեսակները: 
Նշվում է, որ զինավարժանքներն անցկացվում են Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ: Զինավարժանքները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադըգովը: 
Զինավարժանքներին կմասնակցի 15 հազար զինծառայող, 300 միավոր զրահատեխնիկա, 200-ից ավելի հրթիռային ու հրետանային սարքեր, մինչև 20 միավոր ավիացիա, հակաօդային պաշտպանության սարքեր: 
Զորամիավորումների կողմից զորահավաքի գծով հանձնարարությունների կատարումն ստուգելու համար զինավարժանքներում ներգրավվել է 5 հազար զինապարտ և 300 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Զինավարժանքների անցկացման վայրն ու տևողությունը չեն հաղորդվում: