Բավ է պառակտվել
17-07-2014 10:25

Վրաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի հուլիսի 18-ին

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի խորհրդարանը կվավերացնի հուլիսի 18-ին նախատեսված արտահերթ նիստի ընթացքում։

Грузия online-ը, տեղեկացնում է, որ այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստին հաղորդել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին։

Ըստ նրա՝ նիստը կմեկնարկի 12։00-ին և ելույթ կունենա Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։ Համապատասխան գործընթացներից հետո փաստաթուղթը քվեարկության և վավերացման կներկայացվի։

Մինչև քվեարկության սկիզբը պատգամավորներին կդիմեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը։

Արդեն հայտնի է, որ նիստին ներկա են լինելու եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Լատվիայի ու Բուլղարիայի արտգործնախարարները։

Հրավեր է ուղարկվել նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, սակայն նրա աշխատակազմը դեռ չի պատասխանել։

Հիշեցնենք, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել էին հունիսի 27-ին՝ Բրյուսելում