05-09-2014 11:44

Վրաստանը բողոքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ

Վրաստանը բողոքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Աբխազիայում նախագահական ընտրությունների անցկացման համար, և կոչ է արել միջազգային հանրությանը քննադատել այն:

Նամակը, որը ստորագրել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Իմնաձեն, հրապարակվել է երեկ՝ համաշխարհային կազմակերպության կայքում։


«Աբխազիայում ընտրությունները ոչ հարգալից և արհամարհական վերաբերմունք են արտահայտում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ գերակայության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ընդունված սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին»,- նշվում է փաստաթղթում։

Վրաստանը կոչ է անում միջազգային հանրությանը քննադատել, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները»։