Բավ է պառակտվել
03-12-2014 08:40

Վրաստանում կստեղծվի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հաստատել է, որ ալյանսը կաջակցի Վրաստանի տարածքում ուսումնական կենտրոնի ստեղծմանը, որի աշխատանքներին կմասնակցեն հյուսիսատլանտյան բլոկի հրահանգիչները, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին։ «Մենք կուղարկենք մեր փորձագետներին խորհրդակցությունների համար այնպիսի հարցերի շուրջ, ինչպես ռազմական կրթությունը և ռազմական բարեփոխումները։ Եվ մենք կնպաստենք Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի շինարարությանը»,- հայտնել է Սթոլթենբերգը։