Բավ է պառակտվել
04-08-2014 11:14

Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտի անհապաղ կարգավորում է ակնկալում

Վրաստանը վերջին օրերին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ծագած հակամարտության կարգավորում է ակնկալում, լրագրողներին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

«Մենք լուրջ անհանգստությամբ ենք հետեւում իրադարձությունների զարգացմանը: Ես լիովին համոզված եմ, որ ոչ մեր տարածաշրջանին, ոչ էլ աշխարհին պետք չէ եւս մեկ սառեցրած հակամարտություն, լարվածության եւս մեկ օջախ, ուստի ես համոզված եմ, որ երկու երկրների առաջնորդները ընդհանուր լեզու կգտնեն եւ հակամարտությունը կարգավորման խաղաղ ճանապարհի վրա կտեղափոխեն», - ընդգծել է Վրաստանի ԱԳՆ-ը:

Փանջիկիձեն հատկապես անհհանգստացած է երկու կողմերի զինվորների մահվամբ եւ հույս ունի, որ առաջի հերթին, դա էլ կդադարեցվի:

«Որքանով ես եմ տեղյակ, արդեն նշանակված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպումը եւ ես հույս ունեմ, որ հակամարտությունը կվերանա», - ընդգծել է Վրաստանի արգործնախարարը, հաղորդում է «Վրաստան Online»-ն: