06-08-2014 14:47

Վրաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Օգոստոսի 6-ին, ժամը 12.50-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 12.20-ին Վրաստանի Հանրապետությունում` Դմանիսի քաղաքից 5 կմ դեպքի արեւմուտք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.330 եւ արեւելյան երկայնության 44.140:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Զոհեր եւ ավերածություններ չկան: