Բավ է պառակտվել
18-11-2014 10:17

Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Սթոլթենբերգ

Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Դա տեղի կունենա, երբ երկիրը կհամապատասխանի Դաշինքի բոլոր չափանիշներին։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Грузия online-ը: 
«Վրաստանը վերջին տարիների ընթացքում մոտեցել է ՆԱՏՕ-ին: Մենք հաստատում ենք մեր որոշումը, որն ընդունվել էր 2008թ.-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: Վրաստանը Դաշինքի անդամ կդառնա, երբ կհամապատասխանի բոլոր չափանիշներին: Եվ մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ»,-ասել է Սթոլթենբերգը:  
Ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանն իրենց ամենահավատարիմ դաշնակիցներից է և մեծ դերակատարում ունի խաղաղապահ գործողություններում:
«Երկիրը տպավորիչ արդյունքների է հասել վերջին տարիներին: Եվ մենք շարունակելու ենք աջակցել հետագա ժողովրդավարական բարեփոխումների հարցերում, մասնավորապես՝ օրենքի գերակայության ամրապնդման և անկախ ու պրոֆեսիոնալ դատական իշխանության հարցում»,- հայտարարել է Սթոլթենբերգը: