Բավ է պառակտվել
18-12-2013 16:28

«Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է՞»

Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, Բաքու կատարած այցի արդյունքներով վրաց լրագրողներին ասել է Վրաստանի Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Նրա խոսքով՝Վրաստանին և Ադրբեջանին կապում են բազմադարյան բարեկամության սերտ կապերը: «Իմ այցը ցուցադրություն էր այն բանի, որ մենք շարունակում ենք համագործակցությունը», - ասել է վարչապետը: Գարիբաշվիլին ընդգծել է, որ «Շահդենիզ» հանքավայրի մշակման երկրորդ փուլի մեկնարկը վճռորոշ նշանակություն ունի Եվրոպայի համար, քանի որ, ինչպես հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպայի էներգետիկ քարտեզը մոտ ապագայում կարող է ամբողջապես փոխվել: Հարցին, թե ինչ կտա Վրաստանին այս նախագիծը, վարչապետը պատասխանել է, որ շուրջ 5 տարվա ընթացքում երկրում կներդրվի 700 մլն դոլար, կստեղծվի 2-3 հազար նոր աշխատատեղ, խողովակաշարի թողունակությունը կավելանա մինչև 16 միլիարդ խորանարդ մետր, որի 5 տոկոսը կմնա Վրաստանում: Իրակլի Գարիբաշվիլին հույս է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմանի հարաբերությունները հետագայում էլ ավելի կխորանան: