27-06-2014 10:08

Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ասոցացումը ԵՄ-ին վնասում է ՌԴ-ին

Մոսկվայում կարծում են, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ասոցացումը կարող է վնասել ռուսական տնտեսությանը, գրում է rosbalt.ru-ն։

«Մենք կարծում ենք, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ ունակ է վնասել ռուսական տնտեսությունը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։
Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԵՄ-ի հետ անցկացվում են երկկողմ խորհրդատվություններ՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետությունների հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման տնտեսական հետևանքների վերաբերյալ։ Խորհրդատվությունների 2-րդ փուլը կայացել է Բրյուսելում հունիսի 16-ին։
«Անկասկած, նման հանդիպումները հարկ էր անցկացնել նախքան այս կարևոր փաստաթղթերի ստորագրումը։ Ավելի վաղ, ռուսական և ուկրաինական կողմերն առաջարկում էին խորհրդակցությունների եռակողմ ձևաչափ, սակայն Բրյուսելը մերժեց։ Այժմ քննարկվում է նախապատրաստական հանդիպման անցկացման հնարավորությունը փորձագիտական մակարդակով»,- նշում են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում։