Բավ է պառակտվել
14-01-2014 16:30

Վրաստանի օդային տարածքը՝ ռուսական ռազմական ինքնաթիռների համար

Բահրեյնի ավիաշոուին մեկնելիս ռուսական ռազմական ինքնաթիռները 2008թ.-ից ի վեր առաջին անգամ հատել են Վրաստանի օդային սահմանը, տեղեկացրել է ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։

 

Взгляд-ի  փոխանցմամբ փորձագետը նշել է, որ հունվարի 20-ին ուղղաթիռները նույն երթուղով կվերադառնան, և այդ հարցը համաձայնեցվել է վրացական իշխանությունների հետ։

 

Սակայն մինչ այսօր Վրաստանի իշխանություններն այս տեղեկությունը չեն մեկնաբանել։

 

Փորձագետի խոսքով՝ կողմերը պետք է հատուկ հայտարարությամբ տեղեկացնեն միմյանց օդային տարածքն օգտագործելու մասին։

 «Նման հայտարարություններում սովորաբար նշվում է, որ թե երբ, քանիսին, ինչ բարձրության վրա ու քանի ինքնաթիռ է հատելու օդային տարածքը։ Հույս ունեմ, որ նման համաձայնագիր առկա է, իսկ եթե համաձայնություն չի եղել, ապա շատ վատ կլինի»,- հայտարարել է Ալադաշվիլին։