Բավ է պառակտվել
24-06-2014 16:55

ՀՀ-ի հետ գաղտնի տեղեկատվության համաձայնության օրինականացումը հիմարություն է.Վրաստանի նախկին ՊՆ

Աազատազրկման մեջ գտնվող Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան մեկնաբանել է Թբիլիսիի և Երևանի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի կնքումը:
«Հայաստանի հետ գաղտնի տեղեկատվության համաձայնության օրինականացումը, մեղմ ասած, հիմարություն է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նման համաձայնություն ունի նաև Ռուսաստանի հետ: Հավանաբար, ինքներդ էլ կռահում եք, թե ինչու նման փաստաթուղթը մեզ չի գոհացնում: Մեզ Հայաստանի հետ գաղտնի ոչ մի տեղեկատվության փոխանակում հարկավոր չէ, թեևւ այդ հնարավոր է որոշակի չափաբաժնով, բարի դրացիական և ընկերական հարաբերությունների շրջանակում: Գործընկերային և անձնական հարաբերություններ Հայաստանի հետ. ահա այն ամենը, ինչ մեզ հարկավոր է անվտանգության ոլորտում, այլ ոչ թե համաձայնագիր»,- ասել է Ախալայան: