Բավ է պառակտվել
20-01-2014 18:55

Վրաստանի նախագահը բարձր է գնահատում վրացա-ադրբեջանա-թուրքական նախագծերը

Trend գործակալությունը հայտնում է այն մասին, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բարձր է գնահատել վրացա-ադրբեջանա-թուրքական անդրազգային նախագծերը:

 Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ առաջին հերթին մեծ նշանակություն է տալիս այն անդրազգային նախագծերին, որոնք իրականացվում են Վրաստանի և Թուրքիայի միջև։

 Մարգվելաշվիլիի խոսքով՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագծերը դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից՝ դառնալով Եվրասիական մայրցամաքի նախագծեր։  Վրաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր։