Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում հստակ նշվում է, որ Վրաստանը չի ճանաչում երեկ Ղրիմում անցկացված հանրաքվեն, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։ Փաստաթղթում նշվում է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը «հերթական անգամ իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։
