Բավ է պառակտվել
27-01-2014 11:04

Վրացիներն ակցիաների միջոցով սատարում են ուկրաինացիներին

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ՝ հունվարի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  «Ավտոմայդան» ակցիա է անցկացվել, որի նպատակն է եղել աջակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդի:

Ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ՝ զարդարված ուկրաինական և վրացական դրոշներով, վերջիններս անցել են Թբիլիսիի փողոցներով։ 

Ակցիային մասնակցել են ինչպես վրացի վարորդներ, այնպես էլ ուկրաինացիներ, որոնք ապրում են Վրաստանում։ Վերջին օրերի ընթացքում Վրաստանի ողջ տարածքում անցկացվել են մի շարք ակցիաներ՝ Զուգդիդիում, Ախալցխայում, Բաթումիում, Թելավիում, Քութաիսիում, Ռուսթավիում։