Բավ է պառակտվել
19-07-2014 10:20

Վրացի հաղորդավարն ուղիղ եթերում Ռուսաստանը ՛՛խոզերի երկիր՛՛ է անվանել

Վրացական «Ռուսթավի- 2» հեռուստաընկերության հաղորդավար Դիմա Օբոլաձեն ուրբաթ ուղիղ եթերում վիրավորել է Ռուսաստանին ու երկրի քաղաքացիներին:
«Ռուսաստանը խոզերի երկիր է։ Նրանք բոլորը խոզեր են»,- ասել է նա հուլիսի 17-ի երեկոյան ռուս-ուկրաինական սահմանին մալայզիական օդանավի կործանման մասին խոսելիս։
Նրա մեկնաբանությունից հետևել է, որ հենց Ռուսաստանն է մեղավոր ողբերգության համար։
Ուկրաինայի Դոնեցկի շրջանում ավիավթարի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ։ Մի շարք երկրներ կատարվածի համար մեղադրում են ռուսամետ անջատողականներին։