Բավ է պառակտվել
08-08-2015 11:52

14 տարվա մեջ առաջին ճապոնացի նախարարի տեղակալը կայցելի Իրան

Ճապոնիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարի տեղակալ Դայսիրո Յամագիվան սեպտեմբերի 8-9 կայցելի Իրանը` երկրի իշխանությունների հետ հանդիպման շրջանակներում:
14 տարվա մեջ սա կլինի Ճապոնացի պաշտոնյաների առաջին պաշտոնական այցը Իրան: Այցի ժամանակ Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպումներ կունենա արդյունաբերության և նավթային ոլորտի նախարարների հետ: Այցի ժամանակ տեղակալին ուղեկցելու ճապոնական բանկերի, առևտրային, շինարարական և նավթագազային ոլորտների 20 ներկայացուցիչներ: Ճապոնական բիզնեսը հետաքրքրված է Իրան արտահանումների ծավալի մեծացմամբ և Իրանում ենթակառուցվածքային համալիրների նախագծերի ստեղծման պատվերներով: Ճապոնիայի համար մե հետաքրքրություն է ներկայացնում այդ երկրից նավթի և գազի ներկրումը: 2013 թ-ի դրությամբ Իրան արտահանման ծավալները կազմում էին 170 միլիոն ԱՄՆ դոլրա: Սա կազմում էր գրեթե 10 տոկոսը այն ցուցանիշների, որ երկրների գրանցել էին մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Արտահանման հիմնական մասը կազմում են մեքենաները և դրանց մասերը, ընդհանուր նշանակության սարքավորումները և բժշկական տեխնիկան: