Բավ է պառակտվել
28-05-2016 11:21

Ի հայտ է եկել եգիպտական A320 ինքնաթիռի կործանման նոր վարկած

Եգիպտական EgyptAir ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի կործանմանը կարող էին հանգեցնել ծխահարման մասին կեղծ ազդանշանին անձնակազմի հակազդման գործողությունները: Այդ մասին հաղորդել են ավիավթարի քննության ընթացքին ծանոթ աղբյուրները: Նման սցենար, լրջորեն ուսումնասիրվում է ավիավթարի գործը քննող փորձագետների կողմից. ծխի ցուցիչների գործելու ժամանակ Airbus-ի այդ մոդելի ինքնաթիռում կարող էին անջատվել անվտանգության կարևորագույն համակարգերը, այդ թվում՝ թռիչքի կառավարման պաշտպանությունը: Կործանված եգիպտական ինքնաթիռում ծխահարման նոր, ավելի հուսալի ցուցիչներ էին տեղադրվել: Սակայն այդ ցուցիչների հետ ևս խափանումներ էին տեղի ունենում, թեև շատ ավելի հազվադեպ: Մասնավորապես, Airbus-ում խոստովանում էին, որ նրանք կարող էին զգայուն լինել փոշու ու որոշ աերոզոլների հանդեպ:

Փարիզից Կահիրե թռիչք կատարող А320 ինքնաթիռը ռադարների էկրաններից անհայտացել էր մայիսի 19-ի վաղ առավոտյան: Ինքնաթիռում էին 12 երկրների քաղաքացիներ՝ ընդամենը 66 մարդ, որոնցից 56-ն ուղևորներ, երեքը անվտանգության ծառայության աշխատակիցներ և յոթը՝անձնակազմի անդամներ: