Բավ է պառակտվել
11-04-2014 10:43

ԱՄՆ ոստիկանները պրոդյուսերին սխալմամբ գնդակահարել են

Լոս Անջելեսի շերիֆի օգնականները սխալմամբ գնդակահարել են հեռուստատեսային պրոդյուսեր 30-ամյա Ջոն Ուինքլերին, քանի որ նրան շփոթել են երեք մարդու պատանդ վերցրած անձի հետ:

Շերիֆի ներկայացուցիչները հայտնել են, որ Ուինքլերին եւ եւս երկու տղամարդու Արեւմտյան հոլիվուդի բնակարաններից մեկում պատանդ էր վերցրել դանակով զինված 27-ամյա Ալեքսանդեր ՄակԴոնալդը:

Պրոդյուսերին հաջողվել է երկրորդ պատանդի հետ դուրս վազել տնից, որից հետո բախվել էր իրավապահներին: Երեք սպաներ Ուինքլերին շփոթել են հանցագործի հետ եւ միաժամանակ մի քանի կրակոց արձակել: Տուժածը հիվանդանոցում մահացել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինքը՝ ՄակԴոնալդը, ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ ՄակԴոնալդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում:

,,Անմեղ մարդուն կյանքից զրկելը մեծագույն մղձավանջ է ոստիկանության աշխատակցի համար՛՛,-հայտարարել է ժամանակավոր շերիֆ Ջոն Սքոթը մամուլի ասուլիսի ժամանակ: