Բավ է պառակտվել
24-02-2014 10:23

Համացանցում նոր տեսագրություն է հայտնվել, որտեղ Ուկրաինայի ոստիկանությունը կրակում է ցուցարարների վրա

Համացանցում նոր տեսագրություն է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Ուկրաինայի ոստիկանության ստորաբաժանումները կրակում Մայդանի ակտիվիստների վրա` մետրոյի բարիկադների մոտ, հայտնում է www.unian.net-ը: Ուժայինները զինված են եղել ատրճանակներով, ինքնաձիգներով և դիպուկահարի զենքով: ՆԳՆ-ի գրոհայիններից մեկը լրագրողի հարցին պատասխանել է. «Մենք մարդկանց վրա չենք կրակում»: Ուժայինները թեժ կետեր դուրս գալուց առաջ ինչ-որ մեկին հարցրել են. «Մենք թույլտվություն ունե՞նք: Թույլտվություն ունե՞նք»: