Բավ է պառակտվել
13-01-2014 12:10

Որսի ժամանակ պատգամավոր են սպանել

«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ Ռուսաստանում որսի ժամանակ սպանվել է Նախոդկինսկի քաղշրջանի դումայի պատգամավոր Դմիտրի Արկուշենկոն:

Արկուշենկոն և նրա ընկերը որսագողերի զոհն են դարձել այն բանից հետո, երբ պատգամավորը նկատողություն է արել նրանց:

Որսագողերը կրակել են պատգամավորի թիկունքին, երբ Անուչինսկի շրջանում ապօրինաբար մտել են որսատեղի տարածք:

Պատգամավորը նրանց նկատողություն է արել ամբողջ գյուղի տարածքով սպանված վայրի խոզին քարշ տալու և արյան հետք թողնելու համար:

Մեղավորներն արդեն իրավապահների հսկողության տակ են: