Բավ է պառակտվել
05-03-2016 09:38

Արգենտինայում մի ամբողջ քաղաք են թալանել

Չորս անձից կազմված զինված խումբը Արգենտինայի փոքրիկ քաղաքներից մեկը` Բերնարդո-դե-Իրիգոենը` Սանտա-Ֆե նահանգում, ամբողջությամբ թալանել է: Հնացագործները կողոպտել են քաղաքապետարանը, բանկը, փոստը, դատարանը, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքը: Ըստ աղբյուրի,այդ քաղաքում ապրում է շուրջ 1,8 հազար մարդ: Սկզբում հանցագործները գնացելել են ոստիկանություն` զինաթափել աշխատակիցներին: Այնուհետև այցելել բոլոր այնպիսի վայրեր, որոնցում գումար կա: Գնացել են դատարան, որտեղ թալանել են դատավորին` խլելով նրանից դրամապանակը: Ոստիկանությունը հետապնդել է նրանց խմբին, և նրանցից մեկին կրակահերթի հետևանքով սպանել են: Մնացած երեքին հաջողվել է փախչել իրավապահներից: