Բավ է պառակտվել
30-12-2013 14:35

Նոր ահաբեկչություն Վոլգոգրադում

Երեկվանից Վոլգոգրադ քաղաքաը ահաբեկչությունների թիրախ է դարձեել: Այս անգամ զոհերի թիվը 15 է, զոհերի թվում նաև մեկ տարեկան երեխա կա, տեղեկացնում է Russia Today-ը:
Ենթադրաբար մահապարտ ահաբեկչի կողմից պայթեցում է կատարվել տրոլեյբուսում: Պայթյունի ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մոտակա շենքերում ապակիները կոտրվել են: Նախօրեին երկաթգծի կայարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր առնվազն 17, վիրավորվել մոտ 40 մարդ: Իրավապահները արդեն հայտնել են, որ նոր ահաբեկչությունը նման է նախորդ երկուսին` նաև 2 ամիս առաջ տեղի ունեցածին։