Բավ է պառակտվել
30-12-2013 09:43

Վոլգոգրադի պայթյունից տուժածների շարքում հայեր կան

Երեկ Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն է տեղի ունեցել:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել են, պայթյունի հետևանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան, իսկ տուժածների թվում կան երկու հայուհիներ՝ Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: