Բավ է պառակտվել
29-01-2016 16:30

ԱՄԷ-ում խմելու ջուրը բենզինից թանկ է

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) արդեն վեցերորդ ամիսն է` շարունակվում է նավթի գների անկման հետևանքով բենզինի գնի անկումը: Հունվարի վերջին Էմիրությունների լցակայաններում վառելիքը սկսեց խմելու ջրից ավելի ցածր արժենալ, տեղեկացնում է:

Այսպես, Special կարգի (ռուսական ԱԻ-95 նմանակը) բազային վառելիքի 1 լիտրն այժմ մոտ 0,4 դոլար արժե կես տարի առաջվա 0,5 դոլարի դիմաց: Մինչդեռ սննդամթերքի գները Էմիրություններում հակառակ դինամիկան են ցուցադրում. գազավորված ըմպելիքի 1 լ-ն բենզինից կրկնակի թանկ է, իսկ խմելու հանքային ջրի նույն ծավալն արդեն 5–8 անգամ թանկ արժե: Այդ պատճառով երկրի իշխանությունները ամրագրված գներ են մտցնում սոցիալական նշանակություն ունեցող սննդամթերքի համար: