Բավ է պառակտվել
17-02-2016 12:58

Ֆրանսիայում նոր հետաքննություն են սկսել Սարկոզիի նկատմամբ

2012 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում ֆինանսական ենթադրյալ խախտումների մեղադրանքով հետաքննվում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Այս մասին ասվում է Փարիզի դատախազության հայտարարության մեջ: Որոշումը, որի մասին հայտնի է դարձել երեքշաբթի օրը, հարվածում է 61-ամյա քաղաքական գործիչի՝ 2017 թվականի նախագահական ընտրությունների մասնակցությանը և հաղթելու հավանականությանը: Նշենք, որ Սարկոզին հարցաքննվել նախքան հետաքննության մասին տեղեկացվելը: Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Սարկոզին հանդես է գալու նաև որպես «օժանդակվող վկա կեղծ փաստաթղթերի օգտագործման, խարդախության և վստահության խախտում մեղադրանքների գործում»: Չնայած հետաքննության ընթացքում Սարկոզիի նկատմամբ չի նշանակվել հետապնդում, սակայն նա առաջիկա ամիսներին կարող է ներքաշված լինել դատական գործընթացների մեջ, ինչը կդժվարեցնի նոյեմբերից սկսող նախընտրական քարոզարշավին նրա մասնակցությունը: