Բավ է պառակտվել
20-01-2015 18:33

Ֆրանսիայում ահաբեկչությունների առնչությամբ ձերբակալված են հինգ կովկասցիներ

Հինգ մարդ է ձերբակալվել Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունները կազմակերպելու գործով: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ խոսքը 24-ից 37 տարեկան Հյուսիսային Կովկասի բնակիչների մասին է: Նրանց բռնել են երկրի հարավում գտնվող Բեզյե քաղաքում , Էրո շրջանում: Հաղորդվում է, որ քննիչները խուզարկության ժամանակ հայտնաբերել են պայթուցիկ նյութերի թաքստոց: Դեռևս անհայտ է, թե որտեղ պետք է տեղի ունենար ահաբեկչական գործողությունը՝ Ֆրանսիայի տարածքում, թե արտերկրում: Միևնույն ժամանակ ՌԴ դեսպանությունը դեռևս չի հաստատում այն տեղեկությունը, որ ոստիկանության ձեռքերում հայտնվել են ՌԴ քաղաքացիներ: Ֆրանսիայում և մի շարքայլ երկրներում ահաբեկչության վտանգի մակարդակը բարձրացել էր “Շարլի ՀեբդոՇ ամսագրի խմբագրության վրա գործած հարձակումից հետո: Արդյունքում երեք ահաբեկիչները ոչնչացվեցին, սակայն դրանից հետո Եվրոոստիկանությունը զգուշացում է տարածել մի շարք եվրոպական երկրներում նոր ահաբեկչական գործողությունների հավանականության մասին: