Բավ է պառակտվել
26-07-2016 10:06

Հրաձգություն Ֆլորիդայում. կա 2 զոհ և 16 վիրավոր

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մայերս քաղաքի Club Blu գիշերային ակումբում իրականացված հրաձգության արդյունքում մահացել է 2, և վնասվածքներ ստացել 14 մարդ:

Նշվում է, որ հանցագործը մտել է ակումբ ու կրակ է բացել այցելուների վրա։ Վնասվածքներ ստացածները այցելուները 12-27 տարեկան երիտասարդներ են, որոնցից չորսը հոսպիտալացվել են. երկու վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր, մյուս երկուսը՝ կայուն վիճակում։

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը ոստիկանության կողմից չի որակվել որպես ահաբեկչական ակտ։

«Հրաձգության կապը ահաբեկչության հետ չի բացահայտվել»,- հայտնել է Ֆորտ Մայերսի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Իդսը։