Բավ է պառակտվել
18-10-2016 08:55

Քեոփսի բուրգի ներսում գաղտնի սենյակներ են գտել

ScanPyramids միջազգային նախագծին մասնակցող գիտնականները Քեոփսի բուրգի ներսում երկու անոմալիաներ են հայտնաբերել:

Անցած տարի մեկնարկած ScanPyramids նախագծի շրջանակում գիտնականները սկանավորում են հին եգիպտական բուրգերը։ Նրանք մտադիր են ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, որպեսզի հասկանան, թե ինչպես են դրանք կառուցվել։

Մեկ տարում հաջողվել է սկանավորել մի քանի բուրգ ՝ այդ թվում Քեոփսինը։ Այդ հին կառույցների հետազոտելու համար գիտնականները գործածում են ինֆրակարմիր տերմոգրաֆիա, մյուոննային ռադիոգրաֆիա ու 3D-ռեկոնստրուկցիայի տեխնոլոգիաներ, պատմում է Փարիզի Ժառանգության նորարարական պահպանման ինստիտուտի հիմնադիր Մեհդի Տայուբին։

Տայուբին նշել է, որ հետազոտությունը երկու անոմալիաներ է հայտնաբերել Քեոփսի բուրգում։ ԳԻտնականները հնարավոր են համարում, որ դրանք գաղտնի սենյակներ են կամ միջանցքներ, որոնց գոյության մասին առայսօր հայտնի չէր։ Դրանցից մեկը գտնվում է բուրգի հյուսիսային մասում, իսկ երկրորդը՝ հյուսիս-արեւելյան մասում։ Այդ խորշերը իրար միացված չեն։ Խորշերից մեկը, գիտնականների խոսքով, ձեւով նման է միջանցքի, որը վեր է բարձրանում։

Հիմա ստացված արդյունքները ուսումնասիրվելու են լաբորատոր պայմաններում։ Կիրառելով մոդելավորում՝ մասնագետները հույս ունեն բացահայտել Քեոփսի բուրգի անոմալիաների գաղտնիքը։