Բավ է պառակտվել
07-08-2015 20:14

Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեփական ժամային գոտի են ստեղծել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները մտադիր են ստեղծել սեփական ժամային գոտի: Համաձային ԿԺԴՀ Վերին ժողովրդական ժողովի օգոստոսի 15-ից կորեացիները ժամացույցները կես ժամով ետ կտան: Այսպիսով Կորեան կհայտնվի Ճապոնիայի GMT + 9:00 և Չինաստանի GMT + 8:00 ժամային գոտիների միջև: Փոփոխությունը նվիրված է Կորեայի` Ճապոնական օկուպացիայից ազատման 70-ամյակին: Ինչպես բացատրել են Կորեայի իշխանությունները «նողկալի ճապոնական իմպերիալիստները, ովքեր անգթորեն ասպատակում էին Կորեական հողերը, որի մշակույթը և պատմությունը շուրջ 5000 տարվա հնություն ունի, և փորձել էին ոչնչացնել կորեացիներին երկրի երեսից, աններելի հանցանքն էին գործել` կորեացիներից խլելով անգամ իրենց ժամանակը»:  Կորեացի զինծառայողները նշում են, որ «ճապոնիայում պատասխան է տալու իր բարբարոսությունների համար, կորեացի ազգը նսեմացնելու և շուտով իր վրա կզգա Կիմ Իռ Սենի և Կիմ Չեն Իռի զինվորների ուժը»: Սեուլը քննադատել է Փխենյանի ծրագիրը, քանի որ ժամային գոտու փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ «Կէսոն» արդյունաբերական գոտու աշխտանքի և կորեական ինտեգրման վրա: Հարավային Կորենա շարունակելու Ճապոնիայի հետ նույն ժամային գոտում ապրել` խուսափելու համար տնտեսական խնդիրներից: