Բավ է պառակտվել
13-05-2015 13:00

Նեպալի իշխանությունները հաղորդել են նոր երկրաշարժի 65 զոհերի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ մայիսի 12-ին, Նեպալում կրկին ուժեղ երկրաշարժ էր գրանցվել, որի ուժգնությունը կազմել էր 7.4 մագնիտուդ: Դեռ երեկ երկրաշարժի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկային, բայց այսօր, ըստ շրջանառվող տեղեկությունների, նրանց թիվը հասնում է շուրջ 65-ի: Զոհերի ոչ պաշտոնական տվյալների մասին տեղեկություններ է հայտնել տեղի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնի Twitter-ի էջը։ «Մենք տեղեկություն ունենք 65 զոհի և 1.926 տուժածի մասին»,- նշել են կենտրոնում: Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում, որտեղ աշխատանքը դադարեցրել են Նյու Դելիի և Կալկաթայի մետրոպոլիտենները։ Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 17 զոհի մասին, որոնցից 16-ը՝ Բիհար նահանգից։ Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 83 կմ դեպի արևելք։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Նեպալում գրանցված երկրորդ հզոր երկրաշարժն է։ Նախորդը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին։ Այդ ժամանակ աղետի զոհ էր դարձել ավելի քան 8.000 մարդ։