Բավ է պառակտվել
24-11-2015 09:19

Բրյուսելում ահաբեկչության սպառնալիքի բարձրագույն մակարդակը կերկարաձգվի

Բրյուսելում ահաբեկչության սպառնալիքի բարձրագույն մակարդակի ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ շաբաթով, հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: 
«Մենք հաստատում ենք սպառնալիքի չորրորդ մակարդակը, հետևաբար՝ քաղաքում հանրային միջոցառումների քանակը կկրճատվի: Դա անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ նման միջոցները թույլ կտան ավելացնել իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը, որոնք կկարողանան հսկողության տակ վերցնել պաշտպանության կարիք ունեցող վայրերը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայում ձերբակալվել է ահաբեկչության ևս 5 կասկածյալ: Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 21 մարդ: Նրանք կարող են ներգրավված լինել Փարիզում ահաբեկչությունների շարքի կազմակերպման և այլ հանցագործությունների մեջ: