Բավ է պառակտվել
15-01-2016 13:34

Ադրբեջանի իշխանությունները կալանքներով են պատասխանել բողոքի ցույցին

Ադրբեջանի իշխանությունները մթերքի թանկացումների դեմ բողոքի ցույցերին կալանքներով են պատասխանել: Ֆիզուլիի շրջանի գործադիր իշխանությունների հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Ֆիզուլիի շրջանի գործադիր իշխանությունների ներկայացուցիչը՝ Շաքիր Գաջիեւը, որին նախօրեին էին ձերբակալել, կալանավորված է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետով է կալանավորվել Շաքիր Գաջիեւը: Շաքիր Գաջիեւը կալանավորվել է Բաքվում, այսինքն ինքն անձամբ ցույցին չի մասնակցել : Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ֆիզուլիի շրջանում բողոքի ցույց էր, որի մասնակցիները փակել էին կենտրոնական ճանապարհը ու խախտել հասարակական կարգը: Կարգուկանոնը վերականգնելու համար շրջան են ուղարկվել ներքին զորքեր, որոնց հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: