Բավ է պառակտվել
03-05-2016 12:48

Ադրբեջանում մարդասպանների հերթական խումբն է պարգևատվել

Ադրբեջանի իշխանությունները խրախուսելու համար մարդասպանների եւ դահիճների հերթական խմբին են պարգեւատրել: Երկրի նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ է պարգեւ հանձնել ադրբեջանցի զինծառայողին, որը գլխատել է ԼՂՀ ՊԲ զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին: Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է մարդասպաններին խրախուսելու սարսափելի քաղաքականությունը, որի «ականավոր» օրինակը Ռամիլ Սաֆարովը դարձավ: Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի հանցագործը, որին Հունգարիայի իշխանություններն Ադրբեջանին արտահանձնեցին, հայրենիքում պատվի եւ պարգեւների արժանացավ: Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանցի զինվորականները հանցագործների ունակություններ ցուցադրեցին՝ կտրելով սպանված ծերունիների ականջները, խոշտանգելով եւ ծաղրի ենթարկելով զոհված հայ զինվորականների մարմինները: