Բավ է պառակտվել
14-06-2016 12:18

Ադրբեջանի իշխանությունները «Ֆորմուլա 1»-ն օգտագործում են իմիջը բարձրացնելու համար

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրի մրցումների նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել:

«Քաղաքացիների հիմնարար ազատությունները ու ցանկացած այլակարծություն ճնշող ադրբեջանական կառավարությունը ձգտում է «ֆորմուլա 1»-ի նման մարզական միջոցառումները օգտագործել՝ իրեն որպես ժամանակակից ու գթասիրտ իշխանություն ներկայացնելու համար»,- ասել է Freedom House –ի փոխնախագահ Դանիել Կալինգաերտը:

Նա միաջզգային հյուրերին կոչ է արել ուշադրություն դարձնել նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վրա:

«Բաքվում գտնվող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին կոչ ենք անում ճոխ մրցումներից բացի ուշադրություն դարձնել նաեւ ՝ ավելի քան 80 քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների ու լրագրողների անհիմն կալանավորած իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականությանը»,- հայտնել է Կալինգաերտը: «Ֆորմուլա 1»-ի Գրան պրի մրցումները անցնելու են Բաքվում հունիսի 17-19-ը: