Բավ է պառակտվել
14-04-2016 13:09

Սիրիայում խաղաղություն կհաստատվի խաղաղ բանակցությունների արդյունքում. Պուտին

Սիրիայի բանակը հիմա ունակ է լուրջ հարձակողական գործողություններ իրականացնել: Այս մասին այսօր  «ուղիղ գծի» ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ռուսական զորքերի հիմնական մասը դուրս բերելուց հետո Սիրիայի բանակի ստորաբաժանումները հետ են գրավել Պալմիրան եւ մի շարք այլ բնակավայրեր: Պուտինի խոսքով, Հալեպի շուրջը հիմա շատ բարդ իրավիճակ է. «Քաղաքի մոտ գործում է եւ զինված ընդդիմությունը, եւ «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, եւ շատ դժվար է տարբերել նրանց»: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հույս ունի, որ Սիրիայում կրակի դադարեցումը կհանգեցնի քաղաքական գործընթացի, որ երկրում կընդունեն նոր սահմանադրություն եւ կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Պուտինը նախազգուշացրել է, որ եթե չպայքարենք ահաբեկչության դեմ, «Իսլամական պետությունը» նորից կարող է ուժեղացնել իր դիրքերը: «Սիրիայում խաղաղություն կհաստատվի ոչ թե ռազմական գործողությունների, այլ խաղաղ բանակցությունների արդյունքում: Պետք է պայմանավորվել, բոլորով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ընդունել Սահմանադրություն, որի հիման վրա անցկացնել ընտրություններ եւ այդկերպ դուրս գալ ճգնաժամից»,-իր խոսքն ամփոփել է Պուտինը: