Բավ է պառակտվել
25-02-2014 09:42

Պուտինը պաշտոնակիցների հոտ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Kommersant.ru-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի իրավիճակը երեք պետությունների ղեկավարների հետ: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցը։ Երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում իրադարձությունների վերջին զարգացումները: Պուտինը զրուցել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Զրույցի թեման կրկին Ուկրաինայում ստեղծված իրավիճակն էր։